Այսօր Իրանում 14 թմրավաճառներ մահապատժի են ենթարկվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղելով Մեհր տեղեկատվական գոևծակակլությանը:
Ըստ նրա տվյալների, դատապարտյալները պաշտպանության, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու հնարավարություն են ստացել: Սակայն բոլոր 14 դեպքերում նախնական դատավճիռը ուժի մեջ է մնացել:
Իրանական օրենսդրությունը հիմնվում է շարիաթի նորմերի վրա, և ըստ այդմ, թմրանյութերի վաճառքը համարվում է առանձնակի ծանր հանցագործություն: Դրանց թվին են դասվում նաև բռնաբարությունը, սպանությունը, հոմոսեքսուալիզմը, պետական դավաճանությունը, լրտեսությունը և այլն: