21 մայիսի 2012 - 20:14 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը և ԱՄՆ դեսպանն ընդգծել են ազատ և արդար ընտրությունների կարևորությունը

21 մայիսին Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Այս մասին հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը: Քննարկվեցին հետընտրական Հայաստանին, հայ-ամերիկյան հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:

Զրուցակիցներն ընդգծեցին ազատ և արդար ընտրությունների հույժ կարևորությունը և դրանց ապահովման հեռանկարում՝ երիտասարդության ու քաղաքացիական ողջ հասարակության մասնակցության անհրաժեշտությունը: