Երեկ ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի Շերը տոնել է իր տարեդարձը:
Իր թվիթթերում երգչուհին գրել է, որ առավոտից նա արդեն հազարավոր շնորհավորանքներ է ստացել բաերկամներից և երկրպագուներից: Ընդ որում, նրա լսարանի տարիքայի սահմանները բավականին լայն են: Մայիսի 20-ին երգչուհին տոնել է իր 66-րդ տարեդարձը:
Երգչուհին ասում է, որ դեռևս ավյունով լի է և ցանկանում է բեմի վրա հնարավորինս երկար մնալ: Ինչպես հաղորդում է Raut.ru-ն, նա լույս և ջերմություն է ճառագում և հանդիսանում է հավերժականի և անվերջության պահապանը: