«Բազմազանության» շքերթի հակառակորդներին ոստիկանությունը ցրեց DIY ակումբի մոտից: Ինչպես դեպքի վայրից հաղորդեց PanARMENIAN.Net ի թղթակիցը, նրանց և ակումբի սիրահարի միջև բախում տեղի ունեցավ, և ոստիկանությունը հեռացրեց նրանց դեպքի վայրից, սպառնալով մյուս անգամ բաժանմունք տանել: Բացի այդ ակտիվիստներին դիմացի ռեստորանից մոտեցան հարբած մարդիկ, սկսեցին ոգևորել ակտիվիստներին, և հայհոյել փաբը:
«Կենտրոն» վարչական շրջանի ոստիկանությունն արդեն ժամանել է դեպքի վայր, հանել պաստառը և ուսումնասիրում է ներսում տեղի ունեցածը: Ակումբի մոտ են DIY-ի պաշտպանները, որոնց դեմ է դուրս եկել այդ տարածքի բնակչուհիներից մեկը: