21 մայիսի 2012 - 23:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հոգևորականը դատապարտում է և համասեռամոլներին, և մասնակիցներին

DIY ակումբում տեղի ունեցած անկարգությունները դատապարտում է հոգևորականը: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, հոգևորականը, ով ներկայացել է բուհերի հոգևոր առաջնորդ, ասաց, որ դատապարտում է համասեռամոլությունը, բայց նաև դատապարտում է երիտասարդների կողմից նման վարքագիծը: Ավելի ուշ կգա մեկ այլ հոգևորական, և կզրուցի հավաքվածների հետ:

Փաբի սեփականատերը` Ծոմակն էլ իր հերթին հավելել է, որ «Բազմազանության» շքերթի հակառակորդներին սպասում էր ժամը 19.00-ին, և պատրաստվում էր ոստիկանություն կանչել, սակայն նրանք եկել են 21.00-ին: Այն երիտասարդները ովքեր դեմ «Բազմազանության» շքերթին և ընդհանրապես վերջերս պայթեցված DIY ակումբի գործունեությանը, ակումբի արջև մեծ պաստառ էին բերել և փակել մուտքը, ջարդել փաբում մնացած շշերը: Պաստառի վրա գրված էր. «Լույս Լուսավորչի հավատին, վայ ուրացողին»:

Ավելի ուշ ոստիկանությունը ցրեց անկարգություն անողներին, սպառնալով մյուս անգամ նրանց բաժանմունք տանել:

ՖՈՏՈՇԱՐՔ