22 մայիսի 2012 - 15:33 AMT
Ահարոն Ադիբեկյան. Քոչարյանի վերադարձն անիմաստ է

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անիմաստ է համարում Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: «Ռոբետր Քոչարյանի վերադառնալն անիմաստ է, քանի որ անհասկանալի է, թե ինչ հենքի վրա է նա գալու և բավարար կլինի արդյոք այդ հիմքը կրկին նախագահ դառնալու համար»,-ասել է նա մամլո ասուլիսում:

Մասնավորապես, սոցիոլոգն անդրադարձել է Քոչարյանի վարկանիշին, որն, ըստ նախկին նախագահի, 59 տոկոս է: Ադիբեկյանը հայտարարել է, որ 56 տոկոսը դրանից նախագահի պաշտոնի վարկանիշն է և ընդամենը 2,5 տոկոսը Քոչարյանի անձնական վարկանիշը: Նա հավելեց, որ իշխանության շատ ներկայացուցիչներ պատրանք ունեն, որ դա նրանց անձնական վարկանիշն է: «Մեր բոլոր գործիչները մտնում են պետական գործչի կամ ազգի փրկարարի դերի մեջ, իսկ հետո մոռանում են դուրս գալ դերից…Նրանք կյանքում էլ շարունակում են այն դերը խաղալ, ինչ քաղաքական բեմում»,-ասել է Ադիբեկյանը: