Գվինեա Բիսաուի անցումային իշխանությունները նոր կառավարություն են ձևավորել: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է նախագահի պաշտոնակատար Մանուել Սերիֆ Նյամաջուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ փաստաթղթի, կաբինետի կազմում կլինի 27 նախարար, այդ թվում երկու հրամանատար: Անցած շաբաթ Գվինեա Բիսաուում նշանակվեց անցումային կառավարության ղեկավարը՝ տնտեսագետ Ռուի Դուարտե Բարուշը: Դա հնարավոր եղավ Ապստամբների ու 35 քաղաքացիական քաղաքական կուսակցությունների միջև համաձայնության ստորագրման արդյունքում:
Պետական հեղաշրջումն այդ երկրում տեղի ունեցավ ապրիլի 12-ին: 1973թ. անկախության հռչակումից ի վեր այդ երկիրը ռեկորդակիր է քաղաքական հեղաշրջումների քանակով: