1 հուլիսի 2004 - 22:20 AMT
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը հոկտեմբերին կայցելի Հայաստան: Այդ մասին հունիսի 30-ին հաղորդել է ինքը Պրվանովը Սոֆիայում այցով գտնվող Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԺ մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները հանդես են եկել քաղաքական եւ տնտեսական համագործակցության ակտիվացման, գործակցության կոնկրետ ոլորտների ճշտման օգտին: Նշվել Է Երեւանում եւ Սոֆիայում բացվելիք երկու երկրների մշակութային կենտրոնների կարեւորությունը գիտակրթական եւ մշակութային ծրագրերի իրականացման համար: Նախատեսվում է նաեւ հայագիտության ամբիոն բացել Սոֆիայի համալսարանում: