2 հուլիսի 2004 - 17:53 AMT
ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 20 ՄԱՐԴ
Ամենաքիչը 21 մարդ է զոհվել անցյալ գիշեր Թուրքիայի հարավ արեւմուտքում Իգդիր քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով, որի ուժգնությունն ըստ Ռիխտերի սանդղակի 5,1 բալ է եղել: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցները: Տեղի բնակիչներն առայժմ չեն համարձակվում վերադառնալ իրենց տները` վախենալով ստորգետնյա նոր ցնցումներից: Ինչպես տեղեկացրել են ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում, ցնցնումներ զգացվել են նաեւ Հայաստանում: