24 մայիսի 2012 - 10:23 AMT
ԱՄՆ անօդաչու սարքի հարվածի արդյունքում Պակիստանում ենթադրյալ 10 գրոհայիններ են սպանվել

ԱՄՆ անօդաչու սարքի հարվածի արդյունքում Պակիստանում ենթադրյալ 10 գրոհայիններ են սպանվել: Ինչպես հաղորդում է Ռոյտերսը, հարվածը հասցվել է Միր Ալի թաղամասում:

Պակիստանը բազմիցս պաշտոնապես դժգոհել է ամերիկյան անօդաչու թռչող սարքերի և ՆԱՏՕ-ի ուղղաթիռների` երկրի հյուսի-արևմուտքին հասցվող օդային հարվածներից, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվում: