24 մայիսի 2012 - 11:44 AMT
Միշել Պլատինին նիստ է անցկացրել ՈւԵՖԱ-ի 53 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին Բուդապեշտում նիստ է անցկացրել ՈւԵՖԱ-ի 53 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Պլատինիի նախագահությամբ նիստը տեղի է ունեցել ՖԻՖԱ-ի գալիք 62-րդ Կոնգրեսի շրջանակներում, որը մայիսի 24 և 25-ին տեղի կունենա Հունգարիայի մայրաքաղաքում:

Դրանից հետո Պլատինին և ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն այցելել են Կարիբյան ավազանի, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի Կոնֆեդերացիայի կոնգրես, որտեղ ընտրվել է կազմակերպության նոր նախագահը:

Կազմակերպության նոր նախագահ է դարձել Կայմանյան կղզիների ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Ջեֆֆրի Ուեբբը: Նա դարձել է 51-ամյա պատմություն ունեցող կոնֆեդերացիայի 4-րդ նախագահը:

Օգտվելով առիթից, ՈւԵՖԱ-ն շնորհավորել է Ուեբբին` այս պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: