24 մայիսի 2012 - 15:38 AMT
ՈւԵՖԱ-ն EURO-2012-ի քաղաքներին ֆան-գոտիների համար կտրամադրի 3.25 մլն եվրո

ՈւԵՖԱ-ն EURO-2012 ֆան-գոտիներին կապահովի բազային ենթակառույցով, ինչպես նաև ընդունող քաղաքներին կփոխհատուցի 3.25 մլն եվրոյի չափով: Այս մասին հաղորդել է «Ուկրաինա Եվրո-2012» կազմկոմիտեի ղեկավար Մարկիան Լուբկիվկսին:

Առաջնության քաղաքներում արդեն մեկնարկել են պաշտոնական ֆան-գոտիների ստեղծման աշխատանքները: Դոնեցկում և Խարկովում այդ աշխատանքները սկսվել էին մայիսի 16-ին և 21-ին: Լվովում և Կիևում դեռևս տարվում են նախապատրաստական աշխատանքներ, մոնտաժային աշխատանքները կսկսվեն 26-ին և 28-ին: