24 մայիսի 2012 - 15:14 AMT
ՀԿԵ-ի ղեկավարն առայժմ դժգոհ է բեռնափոխադրումների ծավալների աճից

2012թ 4 ամիսների ընթացքում ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը կազմել է 898 հազար տոննա, ինչը 2 տոկոսով գերազանցում է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Բեռնափոխադրումների ծավալը աճում են ոչ այնքան դինամիկ, ինչպես կցանկանայինք, ընդամենը` 2 տոկոսով»,-մայիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է հայկական երկաթուղիների գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Այս առնչությամբ նա հույս է հայտնել, որ ապրիլի-մայիսի բեռնափոխադրումների ցուցանիշների աճը հույս է ներշնչում, որ մինչև տարվա վերջ ցուցանիշը էապես կբարձրանա:

Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենի խոսքով, ընկերությանը հաջողվել է արտահման հաղորդակցությունում ապահովել բեռնափոխադրումների աճ` «ենթակառույցի վերականգնման և զարգացման» հաշվին: Արտահամնան հաղորդակցությունում 2012թ առաջին 4 ամիսների ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 133 հազար տոննա բեռ, ինչը 21.6 տոկոսով ավել է 2011թ նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընդ որում, ներկրման հաղորդակցությունում` 342.7 հազար տոննա, տեղական հաղորդակցությունում` 422.5 հազար: Այս առնչությամբ Վիկտոր Ռեբեցը կարևորություն է հաղորդել պարարտանյութերի բեռնափոխադրումներին` մոտ 28 հազար տոննա:

2012թ 4 ամիսների ընթացքում ՀԿԵ-ի ծառայություններից օգտվել է մոտ 144.4 հազար մարդ, որոնցից 138 հազարը Երևան-Թբիլիսի-Երևան միջագային հաղորդակցությունից: Ինչպես ընդգծել է ՀԿԵ ղեկավարը, ընկերությունն աշխատում է մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացման վրա` ճանապարհների անվտանգությունը բարձրացնելու, փոխադրումների ժամանակահատվածը կրճատելու, սպասարկման մակարդակը բարձրացնելու հաշվին: Նա նաև հաղորդել է, որ Երևան-Թբիլիսի-Երևան միջագային հաղորդակցությունում պիկը սպասվում է հունիսի կեսերին: