24 մայիսի 2012 - 15:38 AMT
119 հազար անապահով ընտանիքներ կստանան 3-ական շիշ արևածաղկի ձեթ

ՀՀ կառավարությունը մայիսի 24-ին որոշում է կայացրել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող 119 հազար անապահով ընտանիքի 3-ական շիշ արևածաղկի ձեթ տրամադրելու մասին։

ՀՀ մարզերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։