«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է
մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին:
Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն:
Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդը սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են Beeline լրավական ծառայությունից` hատուցումը` անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց:
«ԱրմենՏել» ընկերությունը մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի ունեցած խափանման հետևանքով այն բաժանորդներին, ովքեր ունեցել են դժվարություններ զանգեր կատարելու հետ կապված կտրամադրի անվճար բոնուսային րոպեներ և անվճար ինտերնետ փաթեթներ: Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ, ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:
Մայիսի 18–ին Beeline բջջային ցանցի բաժանորդների մի մասի մոտ խնդիրներ էին առաջացել ելքային զանգերի հետ, որը կապված է եղել ընկերության ցանցի կառավարումը կարգավորող սարքերից մեկի խափանման հետ։