Բաքվում ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության պիկետի մասնակիցներին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ոստիկանությունը թույլ չի տվել «Հանրային պալատ» ընդդիմադիր շարժման ակտիվիստներին պիկետ անցկացնել Հանրային հեռուստատեսության առջև: Ընդդիմությունը գտնում է, որ հեռուստաալիքը չի կատարում հանրային հեռարձակողի գործառույթներն ու բազմակարծություն չի ապահովում եթերում: Ինչպես հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը, հանրային հեռուստատեսությունը, լինելով «Եվրատեսիլի» կազմակերպիչներից մեկը, խախտում է Եվրոպայի հեռարձակողների միության սկզբունքները խոսքի ազատության հարցում:
Սակայն ընդդիմադիրներին հաջողվել է հավաքվել հանրային հեռուստատեսության առջև: Շենքը շրջապատված էր ոստիկաններով, իսկ «Հանրային պալատի» առավել ակտիվ գործիչներին ձերբակալեցին հենց իրենց բնակարաններում: Ընդամենը ձերբակալվել է 30 մարդ: