25 մայիսի 2012 - 10:31 AMT
Այսօր դպրոցներում հնչում է «Վերջին զանգը»

Այսօր Հայաստանի 1400 դպրոցներում նշվում է «Վերջին զանգը»։ Այս տարի դպրոցն ավարտում է 40.000 աշակերտ: Ազատության հրապարակում շրջանավարտների համար այսօր երեկոյան ժամը 18.00–ից կկազմակերպվի տոնական համերգ, որն ավարտվելու է հրավառությամբ:

Ոստիկանությունն ու հանրային մյուս ծառայություններն այսօր կաշխատեն հատուկ ռեժիմով։ Կրթության և գիտության նախարարության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հաղորդմամբ, «Վերջին զանգից» 6 օր անց` հունիսի 1–ից կսկսվեն ավարտական և միասնական քննությունները։

PanARMENIAN.Net-ը սրտանց շնորհավորում է բոլոր շրջանավարտներին ու հիշեցնում՝ ապագան եռագույն է: