Հայաստանի երիտասարդական հավաքականը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում 32 թիմերի պայքարում գրավել է 20–րդ տեղը, իսկ մեծահասակները ` 11 –րդը:
Արթուրը Դավթյանը, ով նաև ունի Օլիմպիական խաղերի ուղեգիր, բազմամարտում վեց գործիքների վրա վարժություններում գրավել է 5-րդ տեղը:
Դավթյանը, Հարություն Մերդինյանը ու Վահագն Դավթյանը շարունակում են պայքարը` համատասխանաբար հենացատկի , նժույգ թափի և օղակների վրա մրցումներում: Նրանք հաջողությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և պատրաստվում են մեդալների համար պայքարին:
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող Եվրոպայի սպորտային մարմնամարզության տղամարդկանց առաջնությունից Հայաստանի հավաքականները հայրենիք կվերադառնան մայիսի 28 –ին :