
«Ժամանակը» գրում է, որ իրենց հավաստի տեղեկություններով, երեկ «Վերջին զանգի» միջոցառումից հետո Չարբախի թիվ 79 հիմնական դպրոցում կրակոցներ են հնչել: «Շրջանավարտներից մեկի հայրը մեքենայում գտնվող ատրճանակից օդ է կրակել:
Ատրճանակը պատկանում է շրջանավարտի հորեղբորը: Կրակողը մեր տեղեկություններով բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք: Հրազենը հայտնաբերվել է նրա մեքենայի մեջ, որը տեղափոխվել է տուգանային հրապարակ: «Ժամանակի» հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն ասաց, որ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- գրում է պարբերականը: