26 մայիսի 2012 - 10:07 AMT
«Հայացք». Սերժ Սարգսյանը որոշել է առողջապահության նախարար «կարգել» Արա Բաբլոյանին

«Հայացքը» գրում է, որ չնայած Հանրապետական կուսակցությունը դեռևս չի որոշել, թե ով որտեղ է նշանակվելու, բայց առանձին պորտֆելներ արդեն կոնկրետ հասցեատերեր ունեն: «Օրինակ՝ առողջապահության նախարարի պաշտոնին հավակնող ՀՀԿ-ական երկու թեկնածու կար՝ Արա Բաբլոյանը և Դերենիկ Դումանյանը: Մեր աղբյուրների վկայությամբ՝ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն արդեն վերջնականապես որոշել է նախարար «կարգել» Արա Բաբլոյանին»,- գրում է թերթը: