
Եգիպտոսում ընտրությունների առաջին փուլի ոչ պաշտոնական տվյալների համաձայն, «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին ստացել է ընտրողների 27,8 տոկոսի աջակցությունը, նրա հիմնական մրցակից Հոսնի Մուբարաքի վերջին վարչապետ Ահմեդ Շաֆիկը հավաքել է ձայների 23,9 տոկոսը:
Քանի որ թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավելի չի հավաքել, հունիսի 16-17 կայանալիք երկրորդ փուլում կպայքարեն Մուրսին ու Շաֆիկը: «Մահմեդական եղբայրները» երկխոսության կոչ են արել բոլոր քաղաքական ուժերին՝ «փրկելու համար հեղափոխությունը ռեժիմի մնացորդներից», հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: