26 մայիսի 2012 - 11:21 AMT
Սիրիայում բռնության մակարդակը շարունակում է բարձր մնալ

Զինված դիմակայության ինտենսիվությունը Սիրիայի շրջաններում, որտեղ գտնվում են ՄԱԿ դիտորդները, մի փոքր նվազել է, սակայն բռնության ընդհանուր մակարդակն այդ երկրում շարունակում է բարձր մնալ: Նման եզրակացություն է պարունակվում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զեկույցում:

Պան Գի Մունը փաստում է, որ ընդհանուր իրավիճակը Սիրիայում շարունակում է լուրջ մնալ, այնտեղ տիրում է լարվածության, անվստահության ու վախի մթնոլորտ: Մի փոքր առաջընթաց կա որոշ հարցերում, գտնում է Պան Գի Մունը: Իշխանություններն իրենց հերթին հայտնում են զենքի ապօրինի ներկրման, սպանությունների ու անվտանգության ուժերի առևանգումների մասին:

Որոշ չափով բարելավվել է իրավիճակը օտարերկրացի լրագրողների մուտքի ու երկրում տեղաշարժի հետ կապված, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: