
Ֆիննական Հյուվինկյաա քաղաքում անհայտը կրակ է բացել հրազենից: Մեկ մարդ է զոհվել և ութը տուժել են:
Ինչպես հայտնում է Associated Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ոճրագործը հեռացել է հանցագործության վայրից:
Մարտի 30-ին նման մի միջադեպ էր եղել Օրիվեսի քաղաքում: 20-ամյա երիտասարդը կրակ էր բացել դպրոցում: Միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել: Այժմ հանցագործը ձերբակալված է: