26 մայիսի 2012 - 11:03 AMT
Ծաղկաձորում բացվել է երիտասարդ գիտնականների եռօրյա դպրոց

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում այսօր բացվել է «Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» խորագրով երիտասարդ գիտնականների եռօրյա դպրոցը։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը։ Դպրոցին մասնակցում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մինչև 35 տարեկան շուրջ 45 երիտասարդ մասնագետներ, ովքեր նախորդ տարի մասնակցել են «Բիզնես և գիտական նախագծերի մշակում» երիտասարդական դպրոցին։

Հիմնադրամից հայտնում են, որ «Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի անցկացման նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կառավարման և որոշումների ընդունման հիմունքներին և հմտություններին։

«Կառավարման և որոշումների ընդունման հիմունքներ» երիտասարդ գիտնականների դպրոցը կշարունակվի մինչև մայիսի 28-ը։