26 մայիսի 2012 - 15:01 AMT
Մեդվեդևն ընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ընտրվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ: Մեդվեդևի թեկնածությանը սատարել է կուսակցության 13-րդ համագումարը:

Կուսակցությանն անդամակցելու մասին դիմումը Մեդվեդևը տվել էր 2012թ. մայիսի 21-ին: Արդեն հաջորդ օրը նրան հանձնվեց կուսակցական տոմսը, հայտնում է lenta.ru-ն:

Ընթացող համագումարի օրակարգում են նաև կանոնադրական փոփոխությունները: Գերագույն խորհրդի նախագահության քարտուղարի պաշտոնը կարող է պահպանել Բորիս Գռիզլովը, այլ տվյալների համաձայն գերագույն խորհուրդը կարող է լուծարվել: