
Կուբայում ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով տեղական աղբյուրներին:
Երկրի Սանկտի Սպիրիտուս կենտրոնական գավառում տարհանումը սկսվել էր Զազա ջրամբարում` կղզում անհամ ջրի ամենամեծ պահեստում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից հետո:
Վերջին երեք օրվա ընթացքում Սանկտի Սպիրիտուսում տեղումների մակարդակը կազմել է մոտ 900մմ:
Առատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել գյուղատնտեսական ունեցվածքներն ու ցածրադիր տարածքները: Երկու հոգի անհետ կորած է համարվում, այդ թվում` Ֆրանսիայի մի քաղաքացի: