12 հուլիսի 2004 - 18:23 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ «ՄԻՆՍԿՅԱՆ» ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Երեւան են ժամանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, հուլիսի 12-ին սպասվում է նրանց հանդիպումները Հայաստանի նախագահի եւ ԱԳՆ ղեկավարի հետ, իսկ հուլիսի 13-ին նախատեսվում է նրանց այցը Լեռնային Ղարաբաղ: Հուլիսի 15-ին համանախագահները կմեկնեն Ադրբեջան: Ինչպես ավելի վաղ լրագրողներին էր հաղորդել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, դա սովորական այց է, որի նպատակն է պարզել, թե ինչ նվաճումներ կան կողմերի վերջին բանակցությունների արդյունքում, ինչպես նաեւ ծանոթանալ տարածաշրջանի զարգացումներին: