12 հուլիսի 2004 - 21:45 AMT
ԴԺՎԱՐ ԹԵ ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Եթե երբեւիցե Թուրքիան դառնա էլ Եվրամիության լիարժեք անդամ, դժվար թե դա տեղի ունենա 2015 թվականից շուտ, գրում Է իր խմբագրականում բրիտանական «Ֆայնենշըլ թայմս» թերթը: Ցանկացած դեպքում, կարծում է աղբյուրը, ինտեգրումը լինելու Է բավականին բարդ, քանի որ «Թուրքիան մեծ, աղքատ մահմեդական երկիր Է»: Թերթը հիշեցնում Է, որ ընթացիկ տարվա վերջում ԵՄ երկրների առաջնորդները պիտի կարեւոր որոշում կայացնեն միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: