12 հուլիսի 2004 - 23:04 AMT
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԵ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՏՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԱԴՐԱՆՔՆ Է
Հաղորդագրություններն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը պատրաստվում է շրջանառության մեջ դնել սեփական արժույթը, առնվազն անլուրջ են: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի կառավարության մամլո ծառայության ղեկավար Դավիթ Միքայելյանը` «Արմինֆո» գործակալության խնդարնքով մեկնաբանելով Բաքվի «Էխո» թերթի կողմից տարածված տեղեկատվությունը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղը գտնվում է Հայաստանի հետ միասնական տնտեսական տարածությունում եւ ունի նրա հետ միասնական արժույթ` դրամ: Սեփական արժույթի անհրաժեշտություն դեռեւս չկա, ասել է Դ.Միքայելյանը: Նրա կարծիքով, նման կարգի սադրանքների նպատակն է լարվածության մեջ պահել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի հասարակայնությանը` դրանով իսկ խորացնելով անվստահությունը կողմերի միջեւ: