29 մայիսի 2012 - 13:51 AMT
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է Չիկագոյի միջազգային մրցաշարի հաղթող:

Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Չիկագոյի միջազգային առաջնության հաղթող է դարձել:

Նա հնարավոր 9 միավորից վաստակել է 7-ը և 93 շախմատիստներից զբաղեցրել առաջին հորիզոնականը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 դոլար: Սարգսյանը ստացել է 30 հազար, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրածները` համապատասխանաբար, 20 և 15 հազար դոլար: