
ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի Փակ շուկայում ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաները: