30 մայիսի 2012 - 15:32 AMT
«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը Հայկ Գևորգյանն է. Փաշինյանը հրաժարվել է խմբագրի պաշտոնից

Այսօրվանից «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կկատարի թերթի փորձառու լրագրող, երկար տարիների աշխատակից Հայկ Գևորգյանը։ Նիկոլ Փաշինյանը հեռացել է օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից, քանի որ նա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀԱԿ համամասնական ցուցակով անցել է Ազգային ժողով:

Թերթի նոր խմբագիրը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում գրել է, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց նրա պատգամավոր ընտրվելու փաստը: «Հայկական ժամանակի» նոր խմբագիրը հունվար ամսին ձերբակալվել էր վրաերթ կատարելու կասկածանքով, ինչը նրա պնդմամբ, «սարքած էր»։ Փետրվարի 6-ին նրա խափանման միջոցը փոխվել էր՝ քաղաքից չհեռանալու մասին ստորագրությամբ: Հայկ Գևորգյանը զբաղեցնում էր «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը նաև այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ էր։