30 մայիսի 2012 - 17:42 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին շահելու նվազագույն հնարավորությունն անգամ անթույլատրելի է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ վեճ ծագեց խորհրդի կազմում նոր անդամի, այն է` Հայկական միջազգային բժշկական կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանի ընդգրկման շուրջ: Վերջինիս թեկնածությունն առաջարկել էր Հայաստանի նախագահ, ինչպես նաև խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն կազմակերպության տեղական մարմինների մի շարք ներկայացուցիչների դժգոհությունն էր առաջ բերել: Տարբեր երկրների տեղական մարմիններից մի քանի հոգի հանդես եկան ընդլայնման և խորհրդում նոր անձանց «նշանակման» դեմ: Նրանց խոսքով` հոգաբարձուների խորհուրդն ընդլայնելու կարիք չկա, իսկ եթե կազմակերպությունն ուզում է համագործակցել հիմնադրամի հետ, ապա կարող է անել նաև առանց կազմի մեջ ընդգրկվելու: Բացի այդ, անդամներից մեկն ընդգծել է, որ անդամակցությունը հոգաբարձուների խորհրդին թույլ կտա դրամահավաք իրականացնել կազմակերպության անունից, ինչն անթույլատրելի է:

Ի վերջո, հարցը քվեարկության առաջադրվեց, և քանի որ տեղական մարմինների ներկայացուցիչները ձայնի իրավունք չունեին, թեկնածությունն ընդունվեց մեծ տարբերությամբ:

ՖՈՏՈՇԱՐՔ