30 մայիսի 2012 - 18:22 AMT
Ադրբեջանը հետ է կանչել իր դեսպանին Իրանից

Ադրբեջանը խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպանին Իրանից: Դեսպան Ջավանշիր Ախունդովը չորեքշաբթի օրը մեկնել է Բաքու, հաղորդում է Trend գործակալությունը:

Մայիսի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետ կանչեց Ադրբեջանում իր դեսպան Մուհամեդ Բագիր Բահրամիին: Որպես դեսպանին հետ կանչելու պատճառ նշվում է Բաքվում ԻԻՀ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հոգևոր առաջնորդի վարկաբեկումը: Ներկա պահին ենթադրվում է, որ դեսպանը Թեհրան է կանչվել խորհրդակցությունների համար: Նրա Ադրբեջան վերադառնալու ամսաթիվը շարունակում է անհայտ մնալ: Դեսպանն իր երկիր է վերադարձել մայիսի 22-ին: