30 մայիսի 2012 - 18:17 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԱԺ-ն կղեկավարի Հովիկ Աբրահամյա՞նը

ԿԸՀ-ում ընթացող պատգամավորական մանդատների բաշխման ընթացքում պատգամավորական մանդատ ստացավ նաև ԱԺ ներկայիս նախագահ Սամվել Նիկոյանը: Լրագրողների հետ զրույցում նա հաստատեց, որ 5-րդ գումարման խորհրդարանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը չի առաջադրվելու, հավելելով, որ հավանաբար պաշտոն կստանա գործադիր մարմնում, իսկ թե որ նախարարությունը կղեկավարի՝ չմանրամասնեց։ Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ԱԺ նախագահ նշանակվի Հովիկ Աբրահամյանը, Նիկոյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո»։

Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունն է: Ի դեպ, պատգամավորները կարող են իրենց մանդատները ստանալ մինչև վաղը առավոտ: Առանց մանդատի ԱԺ մուտք գործել հնարավոր չի լինի։

ՖՈՏՈՇԱՐՔ