31 մայիսի 2012 - 10:31 AMT
Հրանտ Մելքումյանը Ալբենա քաղաքում անցկացվող օփենում գլխավորում է աղյուսակը

Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 4 հնարավորից վաստակել է 4 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունի գրոսմայստեր Իվան Չեպարինովը (Բուլղարիա), բայց նա Մելքումյանին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով:

Հովհաննես Գաբուզյանը առաջատարներից ետ է մնում կես միավորով: Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, Վահե Բաղդասարյանը վաստակել են 3-ական միավոր:

Մրցաշարը կավարտվի հունիսի 3-ին, հաղորդում է armchess.am-ը: