31 մայիսի 2012 - 11:38 AMT
ՀՀ կառավարությունն արդեն լուծարման հայտ է ներկայացրել

Համաձայն Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի, երկրի վարչապետը նախագահ Սերժ Սարգսյանին կառավարության հրաժարականի մասին դիմում է ներկայացրել: Այս մասին գործող կառավարության վերջին նիստի ժամանակ հաղորդել է ՀՀ վարչապետի պաշտոնը արդեն ժամանակավորապես զբաղեցնող Տիգրան Սարգսյանը:

«Սրան զուգահեռ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել իրականացնել մեր պարտականությունները` մինչ կառավարության ձևավորումը»,-ընդգծել է նա:

Այնուհետև Հայաստանի կառավարությունը հաստատել է օրակարգը և սկսել հարցեր քննարկել: