31 մայիսի 2012 - 13:31 AMT
«Երևանյան հեռանկարներ» փառատոնին կմասնակցեն Եվգենի Կիսինն ու «Կոնցերտգեբաու» նվագախումբը

Հայաստանի կառավարությունն այսօր` մայիսի 31-ի նիստում ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրեց 50 մլն դրամ` «Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը համաֆինանսավորելու նպատակով: փառատոնը կազմակերպում է «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» ՀԿ-ն:

Ինչպես կառավարական նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ամենամյա փառատոնի ծրագրում ընդգրկվում են աշխարհի մեծանուն և առաջնակարգ երաժիշտներ և երաժշտախմբեր: 2012 թվականի ծրագրով ելույթներ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Քիմ Քաշքաշյանը, Լորին Մազելը, Ամստերդամի «Կոնցերտգեբաու» նվագախումբը: