31 մայիսի 2012 - 17:35 AMT
Սուպերմարկետի վաճառողուհին գողացել է ընկերուհու բջջայինը

Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով երեկ բերման է ենթարկել 22-ամյա վաճառողուհին: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նա սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է աշխատանքային ընկերուհու բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: