17 հուլիսի 2004 - 21:37 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՆՐԲԱՆՑՔ» ՀԱՆԴԵՍԻ ԽՄԲԱԳԻՐԸ
Մոսկվայում սպանվել է ռուսերեն լեզվով լույս տեսնող «Հայկական նրբանցք» հանդեսի խմբագիրը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Մոսկվայի դատախազությանը. լրագրող Փայլ Փելոյանի դիակը հայտնաբերվել է շաբաթ օրն առավոտյան` գանգուղեղային վնասվածքով: Լրագրողի սպանության վայր մեկնել է Մոսկվայի դատախազության օպերատիվ-քննչական խումբը`դատախազի տեղակալ Ալեքսանդր Կրախմալի գլխավորությամբ: Սպանության փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: