31 մայիսի 2012 - 18:32 AMT
Եգիպտոսում առևանգված ամերիկացիներն ազատ են արձակվել

Եգիպտոսի Սինայի թերակղզում ազատ են արձակվել երկու ամերիկացի զբոսաշրջիկները, որոնց մի քանի օր առաջ առևանգել էին տեղացի բեդվինները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչը: Ըստ նրա, ոստիկանությունը ձերբակալել է առևանգողներին: Որոշ տվյալներով, իշխանությունները վերջերս ձերբակալել էին հարձակվողների հարազատին, ուստի հարձակվողները մտադիր էին ամերիկացիներին պատանդ պահել նրա ազատ արձակմանը հասնելու համար: