Ուկրաինական Femen կանացի շարժման ակտիվիստները Կիևի կենտրոնում բողոքի ակցիա են անցկացրել:
Նրանց կարծիքով, իրենց քայլերը առավել վառ արտահայտում են ՈւԵՖԱ-ի մտադրությունները` Ուկրաինայում և Լեհաստանում առաջնությունն անցկացնելու վերաբերյալ:
Ակցիայի բոլոր մասնակիցները ձերբակալվել են և ուղարկվել Պեչյորսկոյե շրջանի ոստիկանական բաժանմունք:
Նոր ակցիայով շարժումը որոշել է իր բողոքն արտահայտել սեքս-տուրիզմի նկատմամբ, որը, ինչպես ենթադրում են Femen-ում, լայն տարածում է ունենալու առաջնության շրջանակներում: