19 հուլիսի 2004 - 23:49 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎԻՆ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ
Հայկական կողմը այսօր Ադրբեջանին է փոխանցել այդ երկրի Զինված ուժերի զինծառայող Այդին Հուսեյնովին, որը գերի էր ընկել ընթացիկ տարվա հուլիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հետ բաժանարար գիծը անցնելիս: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը վկայակոչելով Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների գործերով պետհանձնաժողովը, Ա.Հուսեյնովի փոխանցման ակտը տեղի է ունեցել զորքերի շփման գծում Աղդամի շրջանի տարածքում` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ: