21 մարտի 2003 - 21:31 AMT
ԻՐԱՔԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ ԵՐԵՎԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ
Հայաստանն իր դիվանագիտական հարաբերությունները այլ երկրների հետ` դրանց հաստատումը եւ կասեցումը որոշում է ինքնուրույն` ելնելով սեփական շահերից: Այսպես է մեկնաբանել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ռիչարդ Բաուչերի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում աշխարհի երկրներին դադարեցնել հարաբերությունները Իրաքի հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակի խոսքերով` այս պահին նման խնդիր չի քննարկվում: