21 հուլիսի 2004 - 23:03 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի «ՎԻՐՏՈՒԱԼ ՄԵՏԱՔՍԵ ՈՒՂԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում այսօր բացվել է ՆԱՏՕ-ի «Վիրտուալ մետաքսե ուղի» ծրագրի իրականացման տեխնիկական կենտրոն: Ծրագրի նպատակն է` համակարգչային ցանց ստեղծել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ութ պետությունների գիտա-հետազոտական եւ կրթական հաստատությունների միջեւ եւ Ինտերնետին միանալու հնարավորություն ընձեռնել: Հայկական կողմը մասնակցում է ծրագրում «Arena» ոչ կառավարական կազմակերպության միջոցով, որն արբանյակային ալեհավաքով կմիանա Ինտերնետին եւ այնուհետեւ անվճար կտրամադրի Հայաստանի բուհերին եւ գիտահետազոտական ինստիտուտներին: