1 100 նավակ և մոտորանավակ մասնակցեցին Եղիսաբեթ Երկրորդիադամանդե հոբելյանին նվիրված զորահանդեսին: Սա անգլիական թագուհու հերթական ռեկորդն էր, որը 86 տարեկան լինելով ամենատարեց բրիտանացի տիրակալն է: Բացի այդ, Եղիսաբեթը գերազանցում է պաշտոնավարման ժամանակով բոլոր թագուհիներին, իսկ նրա դիմանկարը պատկերված է առավելագույն թվով երկրների՝ 45 երկրի դրամների վրա:
Նավատորմի անցումը Թեմզայով հոբելյանի տոնակատարության կենտրոնական իրադարձությունն է և Գինեսի ռեկորդների գրքի համաձայն այն նման տիպի խոշորագույն միջոցառումն է եղել համաշխարհային պատմության մեջ: Այն տևել է 6 ժամ: Ջրային հանդիսությանը հետևել է 1,2 մլն մարդ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: