4 հունիսի 2012 - 11:58 AMT
ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունները միավորվել են

Նախօրեին Երևանի Թեքեյան կենտրոնում ավարտվեց ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ համագումարը, որի արդյունքում որոշում է կայացվել միավորել Ռամկավար-Ազատական կուսակցություն անվան ներքո: Համագումարին ընտրվել է կուսակցության` 25 անդամներից բաղկացած Հանրապետական Վարչություն:

Կուսակցությունը նաև միաձայն նախագահ է ընտրել Հակոբ Ավետիքյանին (նա ավելի վաղ գլխավորել է Արմենական-ՌԱԿ կուսակցությունը):