4 հունիսի 2012 - 14:33 AMT
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված 4 զինվորների վիճակը կայուն է, մեկինը` ծանր

Այսօր հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով վիրավորված 4 զինվորների վիճակը կայուն է, նրանք այժմ գտնվում են Բերդի զինվորական հոսպիտալում, իսկ մեկի վիճակը ծանր է, նրան տեղափոխել են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Հրաչ Սամվելի Սարգսյանը, Զոհրաբ Խաժակի Բալաբեկյանը և Կարեն Կամոյի Դավթյանը: