4 հունիսի 2012 - 17:34 AMT
DJ Karmatronic-ը դաշնակահար Ադամ Դյորդյուի հետ միասին հանդես կգա Եվրո-2012-ի բացմանը

Իտալացի դիջեյ և պրոդյուսեր DJ Karmatronic-ը, որը հայտնի է իր ռեմիքսներով ու տարածում գտած ստեղծագործություններով, որտեղ միախառնվել են «ռոքն» ու «հաուսը», կընկերակցի հունգարացի դաշնակահար Ադամ Դյորդին Եվրո-2012 բացման արարողությանը, որը կանցնի հունիսի 8-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում:

DJ Karmatronic-ը կկատարի սեփական երաժշտությունը և առաջին անգամ կներկայացնի The Game of the World կոմպոզիցիան: