
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ նա առաջարկությունների փաթեթ ունի, որոնք կարող են նպաստել համաշխարհային տնտեսական ճգնաժամի լուծմանը, հայտնում է IRNA գործակալությունը:
Ահմադինեժադը կժամանի Պեկին երեքշաբթի իր չինացի պաշտոնակից Հու Ցզինտաոյի հրավերով, մասնակցելու համար Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 12-րդ գագաթաժողովի աշխատանքին, որը տեղի կունենա հունիսի 6-7-ը: Սա Ահմադինեժադի երրորդ այցն է Չինաստան:
Իրանի նախագահը փաթեթի մանրամասները կբացի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի ժամանակ: